Դանակի սպառնալիքով գումար է պահանջել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 12-ին, ժամը 23.00-ին, 1983 թ. ծնված Կարեն Ա.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Բեյրութի փողոցի «Մանկական այգու» մուտքի մոտ անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից պահանջել է 18.000 դրամ, սակայն ինքը, գումարը չտալով, դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողները Կենտրոն վարչական տարածքի վետերանների խորհրդի անդամների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված հանացագործությունը կատարել է 1989 թ. ծնված Արշակ Մ.-ն, որը ժամը 23.30-ին, Չարենցի փողոցի թիվ 7 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



