Ինյեստա․ Համոզված եմ՝ Նեյմարը կմնա «Բարսելոնայում»
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան համոզված է, որ թիմակից Նեյմարը չի հեռանա կատալոնական ակումբից։
-Համոզված եմ, որ Նեյմարը կմնա «Բարսելոնայում»։ Նրա ծառայություններով լուրջ ակումբներ են հետաքրքրված, բայց կարծում եմ՝ Նեյմարը երջանիկ է «Բարսելոնայում»։ Շատ եմ ցանկանում, որ նա շարունակի մեզ հետ խաղալ և հաջորդ մրցաշրջանում լինի այնպիսի լավ մարզավիճակում, ինչպիսին նախորդում էր,-Ինյեստայի խոսքը մեջբերել է «Sports Four»-ը։
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված են «Պարի Սեն Ժերմենը», «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Բրազիլացին նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում 49 խաղի է մասնակցել և դարձել է 31 գոլի հեղինակ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



