Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատրաստում ենք թաբուլե Աննա Գևորգյանի հետ

ԼԱՅՖ

Այսօր կպատրաստեմ Հայաստանում ամենատարածված աղցաններից մեկը՝ Թաբուլե։ Այն մեծ սեր և տարածում գտավ Հայաստանում 1946-48 թվականների հայերի ներգաղթից հետո, որը խորհրդահայ պատմագրության մեջ ստացավ «Մեծ հայրենադարձություն» անունը: Հայրենադարձների մեջ էին նաև սիրիահայերը, որոնք իրենց հետ բերեցին այս աղցանի բաղադրատոմսը։ Հիմա արդեն հայկական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց թաբուլեի, քաղաքում գրեթե չկա մի ռեստորան կամ սրճարան, որը չունի իր ճաշացանկում այս աղցանը։

Մայրիկիս ծնողները Սիրիայից եկած հայրենադարձներ էին և ես ջերմ հուշեր ունեմ մանկության տարիներից, երբ հանգստյան օրերին բոլորս հավաքվում էինք տատիկիս տանը՝ թաբուլե ուտելու։ Կիտրոն, թարմ կանաչեղեն, տոմատ, անանու՜խ, դժվար է դիմակայել և չուտել միանգամից մի քանի բաժին, հատկապես որ այն չի ծանրացնում ստամոքսը, այլ հակառակը՝ մաղադանոսի մեծ քանակի շնորհիվ, նույնիսկ արագացնում ու հեշտացնում է մարսողությունը: 

6-8 բաժին թաբուլե պատրաստելու համար, մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝

Բլղուր - 0,5կգ - 350դր

Մաղադանոս - 3 փունջ - 300դր

Կանաչ սոխ - 3 փունջ - 300դր

Անանուխ - 0,5 փունջ - 50դր

Տոմատի մածուկ 250գր - 250դր

Ձեթ 0,5 բաժակ /ըստ անհրաժեշտության ավելացնել/

Կիտրոն 1 հատ - 250դր

Աղ/կարմիր պղպեղ

Ընդհանուր՝ 1500 դր

Պատրաստման տևողությունը՝ 20 րոպե։


Բլղուրը լցնում ենք մեծ թասի մեջ, աղ և պղպեղ ավելացնում, վրան լցնում եռացրած ջուր, այնքան որ ամբողջը ծածկվի, ոչ ավել, որպեսզի աղցանը թաց չստացվի, ծածկում ենք թասը խոհանոցային սրբիչով և դնում մի կողմ։ Մինչ բլղուրը փափկում է՝ մաղադանոսը, սոխը և անանուխը շատ մանր կտրատում ենք: Երբ բլղուրը փափկում է, ավելացնում ենք տոմատի մածուկը, կտրատված կանաչին, ձեթը, կիտրոնի հյութը, համեմունքները և լավ խառնում ենք: Տոմատի մածուկի փոխարեն կարելի է շատ մանր կտրատած լոլիկ լցնել։ Մատուցվում է աղցանը հազարի հետ, կամ հազարի վրա։ Հաճախ թաբուլեն ուտում են առանց պատառաքաղի կամ գդալի, հազարի թերթիկների և մատերի օգնությամբ։


 

 

 

 

 

Աշխարհն անվտանգ կլինի․ մեր երկիրն ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք․ Թրամփ Ալիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանՊատերազմը տապալել է Դուբայի անշարժ գույքի շուկան. վաճառքները կրճատվել են երկու անգամ Ռազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմից Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԹրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱրարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններովՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքարԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են թոշակառու ամուսինների կողմից խնամվող 150 հնդկահավերն ու 30 բադերը. թռչնագոմերում ու տան հողամասի տարբեր հատվածներում հայտնաբերվել են սատկած թռչուններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում