Օբաման որոշել է նախագահական ժամկետի ավարտից հետո աշխատանք փնտրել LinkedIn-ի միջոցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կատակել է, որ եկող տարվա հունվարին նախագահական ժամկետի ավարտից հետո աշխատանք է փնտրելու LinkedIn սոցիալական ցանցի օգնությամբ: Այդ մասին նա հայտարարել է գործարարների առջեւ ելույթ ունենալով ներդրումներին նվիրված խորհրդաժողովում, որն ընթանում է Վաշինգտոնում:
«Յոթ ամսից կամ մոտավորապես այդքան ժամանակ անց ես կուղեւորվեմ աշխատանքի բորսա եւ ուրախ եմ, որ կհայտնվեմ այնտեղ,- նշել է նա:- Ես պատրաստվում եմ օգտվել LinkedIn-ից եւ տեսնել, թե ինչ կստացվի»:
LinkedIn սոցիալական ցանցը հիմնադրվել է 2003 թվականին Կալիֆոռնիայում: Հարթակը հնարավորություն է տալիս հաստատել բիզնես-շփումներ: Ռեսուրսի լսարանը կազմում է տարբեր ոլորտներում աշխատող մոտավորապես 400 մլն պրոֆեսիոնալներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



