Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանը ոչինչ չվաստակեց «Ֆորմուլա-1»-ից

ՍՊՈՐՏ

Ադրբեջանի կառավարությունը Բաքվում հունիսի 17-19-ին անցկացված Եվրոպա Գրան Պրի «Ֆորմուլա-1» մրցարշավի հետ կապված այդպես էլ չի հրապարակել ոչ մրցումների համար կատարած ծախսի, ոչ էլ ստացած եկամուտի չափը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը` նշելով, որ ադրբեջանական կառավարությունը նույն կերպ էր վարվել նաեւ «Եվրատեսիլ» մրցույթի, Եվրոպական խաղերի անցկացման ժամանակ` չհրապարակելով որեւէ վիճակագրություն պետբյուջեից միլիարդներ կուլ տված այդ մրցումներից ձեռք բերված եկամուտների մասին:

Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովն ավելի վաղ հայտնել էր, որ 6 կմ-ոց մրցուղու վրա ծախսվել է 12 մլն դոլար, pitstop շենքը գնելու եւ վերանորոգելու վրա` 30 մլն դոլար: Նրա խոսքով` մրցումների համար Ադրբեջանը մոտավորապես 100 մլն դոլար է ծախսել:

Սակայն ադրբեջանական եւ միջազգային ԶԼՄ-ները նշում են, որ «Ֆորմուլա-1» մրցումների համար կազմակերպող կողմին Ադրբեջանը 150 մլն դոլար է վճարել` այն 2016, 2017, 2018 թվականներին անցկացնելու համար: Բացի այդ, ըստ պայամանգրի, եթե Ադրբեջանը հրաժարվի մրցումների հետագա անցկացումից, ապա պետք է 100 մլն դոլար վճարի կազմակերպող կողմին:

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը «Բիզիմ յոլ» թերթին հայտնել է, որ տարբեր հաշվարկներով, «Ֆորմուլա-1»-ի վրա Ադրբեջանը 350 մլն դոլար է ծախսել, բայց գրեթե ոչինչ չի վաստակել:

Նախարար Ռահիմովը մրցումների նախօրեին լրագրողներին հայտնել էր, որ «Ֆորմուլա-1»-ի համար հանդիսատեսներին վաճառվել է 2 մլն դոլարի տոմս, ինչի միայն որոշ մասը կարող է եկամուտ համարվել:

«Ամբողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Բաքվում անցկացված երեք խոշոր միջազգային մրցումներից Ադրբեջանը ոչինչ չի վաստակել, հակառակը, միլիարդներ է կորցրել: Ներկայում մեր երկրի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Ճգնաժամը, լճացումը խիստ բացասական ազդեցություն են գործում ամբողջ ռեալ հատվածին, արտադրական բնագավառներին: Ազգային արժույթը գրեթե 100 տոկոսով արժեզրկվել է, շուկաները թանկացել են, բնակչության գնողունակությունը կտրուկ կերպով վատացել է», -նշել է նա:

Տնտեագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուն էլ facebook-ի իր էջում գրառել է, որ այս տարվա ընթացքում երկրում անցկացվելիք խոշորամասշտաբ միջոցառումների վրա Ադրբեջանը միայն պետբյուջեից պետք է ծախսի 429,3 մլն մանաթ, որի մեծ մասը կխլի «Ֆորմուլա-1»-ը:

«Ֆորմուլա-1»-ից Ադրբեջանը ոչ միայն եկամուտ չունեցավ, այլ նաեւ չկարողացավ մեծացնել իր հեղինակությունը, ինչպես ծրագրել էր: 100-ից ավելի միջագային իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական գործիչներ եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մրցարշավի կապակցությամբ Բաքու ժամանած հեղինակավոր անձինք Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել վերջ դնել լրագրողների, քաղաքական եւ հասարակական գործիչների դեմ քաղաքական ճնշումներին: Մասնավորապես, հունիսի 19-ին Բաքվում ունեցած համերգի ընթացքում ռեպեր Ֆարել Ուիլյամսը հարյուրավոր հանդիսատեսներին կոչ էր արել իրենց ձայները բարձրացնել ազատության պաշտպանության համար:

«Սպորտը հանուն իրավունքների» կոալիցիայի ներկայացուցիչ Ռեբեկա Վինսենտը ողջունել է Ֆարել Ուիլյամսի ելույթը՝ հաստատելով, որ կոալիցիան ռեպերին խնդրել էր իր ելույթում բարձրացնել ազատության հարցերը:

«Մենք շատ հուզված ենք Ֆարել Ուիլյամսի կոչերով: Հուսով ենք, որ համերգին մասնակցած Ադրբեջանի ղեկավարությունը լսել է այդ կոչերը եւ ազատ կարձակի շինծու մեղադրանքներով դատապարտված երիտասարդական ակտվիստներին», -ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը:

Բրիտանական The Guardian թերթն էլ միանգամայն քաղաքական է բնութագրել Բաքվում անցկացված «Ֆորմուլա-1» մրցարշավը:

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները գտնում են, որ պետության փողերը պետք է ծախսել ոչ նման մրցումների, այլ տնտեսական բարեփոխումների եւ բնակչության սոցիալական խնդիրների լուծման վրա:

Meydan TV հեռուստաալիքի կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքվում հունիսի 17-19-ին անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցարշավը Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու Իլհամ Ալիեւի վարչակարգի հերթական ձախողված նախագիծն է: Այն ներկայացվում է որպես մի նախագիծ, որը պետք է բարձրացնի երկրի եւ նրա մայրաքաղաքի հեղինակությունը, ինչպես նաեւ խթանի արտասահմանյան զբոսաշրջիկների ներհոսքը: Սակայն, «Եվրատեսիլ-2012» եւ Առաջին (եւ վերջին) Եվրոպական խաղերի վրա բազմամիլիոն եւ անգամ միլիարդավոր ծախսերն այդպես էլ չեն բերել Ադրբեջանի նկատմամբ արտասահմանյան տուրիստների հետաքրքրության աճին:

Կայքը համոզմունք է հայտնել, որ «Ֆորմուլա-1»-ը հանդիսանում է Ալիեւի ռեժիմի վոլյունտարիզմի խորհրդանիշը:

 

Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր Ավետիսյան