Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դիմահարդարման կանոններ` ըստ աչքերի գույնի

ԼԱՅՖ

Աչքերի քիչ հանդիպող գույներ ունեցող կանանց ծանոթ է իրավիճակը, երբ այս կամ այն ստվերաներկը, չնայած իր հիասքանչ ու դուրեկան գույնին, օգտագործելուց հետո իսկական պատուհաս է դառնում. աչքերը չեն փայլում, փոքր են երևում, մի խոսքով՝ ստանում են ոչ շահեկան տեսք: Ստվերաներկի ու թարթիչաներկի գույների ու նրբերանգների սխալ օգտագործումը նույնանման խնդրի առջև կարող է կանգնեցնել ոչ միայն կանաչ, այլեւ անգամ շատ հանդիպող շագանակագույն աչքերով գեղեցկուհիներին: Այսօր կփորձենք հասկանալ, թե ինչպես հարդարել այս կամ այն գույնի աչքերը, որպեսզի դրանք հնարավորինս շահեկան երևան:

Սկսենք կանաչ աչքերի առանձնահատկություններից: Այս գույնն ինքնին վառ է և պետք չէ ավելորդ գունային գամմաներ հաղորդել դրան: Խուսափեք վառ երանգներից: Շագանակագույն թարթիչաներկը հիասքանչ կնայվի կանաչ աչքերի ֆոնին: Ստվերաներկ ընտրելիս ուշադրություն դարձրեք բրոնզագույնին, ոսկեգույն խաղ ունեցողներին ու շագանակագույնի ամենատարբեր նրբերանգներին, հատկապես, շոկոլադե գույներին: Երեկոյան դիմահարդարման համար, երբ ցանկանում եք շեշտել աչքերի գեղեցկությունը, նախապատվությունը տվեք ոսկեգույնին կամ մուգ մանուշակագույնին: Մոռացեք կապույտի մասին, իսկ, ինչ վերաբերում է, վարդագույնին, այստեղ խորհուրդ տալ դժվար է: Դուք պետք է ողջ մեկ օր հատկացնեք և փորձեք գտնել վարդագույնի Ձեր երանգը: Պատրաստ եղեք այն բանին, որ այդ երանգը կարող է և չգտնվել:

Կապույտ աչքերի տիրուհիներին նույնպես խորհուրդ չի տրվում օգտագործել կապույտ ստվերաներկ, հատկապես, եթե այն ոչնչով չի տարբերվում աչքերի նրբերանգից: Խնդիրներ չունենալու համար օգտագործեք սևի, մոխրագույնի, շագանակագույնի, արծաթագույնի նրբերանգները: Երեկոյան դիմահարդարման համար վերցրեք սև մատիտ, իսկ առօրյա դիմահարդարման դեպքում նախապատվությունը տվեք մուգ շագանակագույն կամ մոխրագույն մատիտներին:

Մոխրագույն աչքերով գեղեցկուհիների գործը միանշանակ ավելի հեշտ է: Գունային իմաստով դուք կարող եք օգտագործել գրեթե ամեն ինչ: Ձեր ձեռքի տակ է գունային ողջ սպեկտրը, որից պետք է հանել միայն դեղինը, մուգ շագանակագույնը և նարնջագույնը: Այս երեք գույները կարող են տպավորություն թողնել, թե քիչ առաջ արտասվել եք: Երեկոյան դիմահարդարման համար վերցրեք Ձեր աչքերի գույնից երկու երեք տոն մուգ մոխրագույն ստվերաներկ: Այն ուղղակի ցնցող տեսք կհաղորդի Ձեր հայացքին: Նույնպիսի էֆեկտ կստանաք' օգտագործելով մուգ կապույտ տոներ:

Եվ վերջապես խոսենք հայուհիներին շատ ավելի բնորոշ գույնից: Շագանակագույն աչքերիտիրուհիների առջև «ոչ»-եր չկան: Դուք կարող եք առանց վայրկյան իսկ մտածելու ստվերաներկն ընտրել ըստ զգեստի գույնի, քանի որ շագանակագույն աչքերը կընդունեն բացառապես ցանկացած երանգ ու գույն:

Առօրյա դիմահարդարման համար հիանալի են շագանակագույնի երանգները: Վարդագույն ստվերաներկը փայլ կհաղորդի Ձեր հայացքին, մոխրագույնը' խորհրդավորություն: Երեկոյան դիմահարդարման ժամանակ նախապատվությունը տվեք վառ երանգներին: Մուգ մանուշակագույն մատիտը, օրինակ, կստեղծի իսկական ճակատագրական կնոջ կերպար:

 

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ