Ռուսաստանից կաթոլիկներ են ուղեւորվում Հայաստան՝ աղոթելու Հռոմի պապի հետ միասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանից մի քանի խումբ ուխտավորներ կմասնակցեն այն պատարագին, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 25-ին կմատուցի Գյումրիի Վարդանանց հրապարակում Հայաստան իր այցի շրջանակներում: Այդ մասին հունիսի 21-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Մոսկվայում հայ կաթոլիկ համայնքի ավագ քահանա Պետրոս Եսայանը:
Մոսկվացիներից բացի, կաթոլիկների խմբեր կժամանեն Բրյանսկի, Կրասնոդարի, Սոչիի, Ադլերի եւ այլ քաղաքների հայկական համայնքներից: Հոգեւորականի խոսքով՝ այժմ Ռուսաստանում հայ երեք կաթոլիկ հոգեւորականներ են ծառայում:
Հռոմի պապը Երեւան Է ժամանելու հունիսի 24-ին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



