Ադրբեջանում հիվանդանոցի հոսանքազրկման պատճառով նորածիններ են մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Սակյանի շրջանում հիվանդանոցի հոսանքազրկման պատճառով նորածին եռյակից երկուսը մահացել են ծնվելուց վեց ժամ հետո, իսկ երրորդ երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է haqqin.az–ը:
Նախօրեին գիշերը Սալյանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում 21-ամյա Միրզաբիտա Աբդուլաեւան եռյակ է լույս աշխարհ բերել: Սակայն ծննդաբերությունից վեց ժամ հետո հիվանդանոցում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է, ինչի հետեւանքով եռյակից երկուսը, որոնք կուվեզի մեջ էին, մահացել են թթվածնային անբավարարությունից, երրորդ երեխայի վիճակն էլ ծանր է:
Միեւնույն ժամանակ, Report-ը հայտնում է, որ Սալյանի հիվանդանոցում կա էլեկտրագեներատոր, որը սակայն անսարքություն ուներ եւ չէր աշխատում:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



