ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչները պայմանավորվեցին կես տարով երկարացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER), որը հունիսի 21-ին նիստ Է անցկացրել Բրյուսելում, համաձայնեցրել Է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակիչ միջոցները վեց ամսով երկարացնելը: Այդ մասին Բրյուսելում «Ինտերֆաքս»-ին հայտնել Է եվրոպական դիվանագիտական մի աղբյուր:
«Պատժամիջոցները երկարացվում են վեց ամսով, այդ ժամկետի լրանալուց հետո դրանց հետագա քննարկումը կապված կլինի Մինսկի համաձայնությունների կատարման հետ»,-գործակալությանն ասել Է զրուցակիցը:
Նա ճշտել Է, որ COREPER-ի կողմից հավանության արժանացած իրավաբանական ակտը պետք Է հաստատի ԵՄ-ի խորհուրդը: Առայժմ հայտնի չԷ, թե դա երբ տեղի կունենա, սակայն պետք Է կայանա մինչեւ Եվրամիության հունիսի 28-29-ի գագաթնաժողովը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



