Անհայտ ֆանատը հետապնդում է Քայլի Ջեններին
ՖՈՏՈՔիմ Քարդաշյանի 18-ամյա քրոջ՝ Քայլի Ջենների մոտ նոր գլխացավանք է սկսվել: TMZ-ը գրում է, որ աստղին հետապնդում է մի ֆանատ, որը բոլորովին վերջերս փորձել է ներխուժել Քայլիի տան տարածք:

Աստղի անվտանգության աշխատակիցները հայտնում են, որ երիտասարդը բազմիցս փորձել է մտնել Քայլի Ջենների առանձնատուն:
Մի քանի անգամ այնպես է պատահել, որ տղամարդը մոտեցել է դարպասների մոտ կանգնած պահակներին ու հայտնել, որ ինքը պետք է հանդիպի Քայլիի հետ: Երբ թիկնապահները փորձել են հասկանալ թե ինչ է կատարվում, երիտասարդը փախել է:

Վերջին անգամ նման բան պատահել էր մի քանի օր առաջ, ու աստղի թիկնապահները նախընտրել են այդ մասին հայտնել ոստիկանությանը:
Աղբյուրը` NEWS.am STYLE
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



