Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության Նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումին՝ Բաղդադում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Խստորեն դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Իրաքի եղբայրական ժողովրդին: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



