Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս «Ժողովրդական երգիչ» նախագծից հետո Սևակ Ամրոյանը կարողացավ մնալ շոու բիզնեսում: Բոլոր գաղտնիքները բացահայտում է երգիչը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

«Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Սևակ Ամրոյանն արդեն ութ տարի է երգում և ստեղծագործում է իրեն հարազատ ոճում: Շատերի պես էլ չի ցանկանում փոխել ոճը, քանի որ ինչպես նա է նշում՝ կատարում է այն, ինչ հոգեհարազատ է իրեն: BlogNews.am-ի հետ զրույցում Սևակը խոսել է ինչպես ստեղծագործական նորություններից, այնպես էլ մի քիչ անկեղծացել է անձնական կյանքի մասին: 

- Սևակ, նախ պատմիր առաջին ձայնասկավառակիդ մասին: Քանի՞ երգ է ընդգրկված և ինչպե՞ս ես դրանք ընտրել: 

- Սա իմ թվով առաջին ձայնասկավառակն է՝ կոչվում է «Էլ հետդարձ չկա»: Տասնմեկ երգ է ընդգրկված՝ ժողովրդական, աշուղական, հայրենասիրական, բայց հիմնականում այն երգերն են, որոնք ինձ հոգեհարազատ են: Մոտ մեկ տարի են տևել աշխատանքները. աշխատել եմ Գարեգին Առաքելյանի՝ Գաթա բենդից, Արմեն Սարգսյանի, Մուշեղ Մալյանի և Դեր Հովայի հետ: Ձայնասկավառակում կան երկու զուգերգ՝ Նունե Եսայանի և սփյուռքահայր երգիչ Գառնիկ Սարգսյանի հետ: Չեմ մտածել, որ ձայնասկավառակս կոմերցիոն լինի: 

- Երգչի համար այսօր ձայնասկավառակ թողարկելը կարծես տարիների արված աշխատանքների ամփոփում լինի: Չեմ կարծում, որ վաճառք ես ակնկալում: 

- Իհարկե, չեմ ակնկալում, որ վաճառվելու է և ես դառնալու եմ հարուստ մարդ, բայց սա տարիներիս աշխատանքի ամփոփումն է, և երգչի համար ձայնասկավառակն այցեքարտ է: Ձայնասկավառակս շուտով կլինի խանութներում, բայց ակնկալում եմ, որ արտերկրում էլ կվաճառվի: Շուտով մեկնելու եմ ԱՄՆ և որոշ քանակ հետս կտանեմ: 

- Գուցե մի քիչ կոպիտ է հնչում, բայց ամեն դեպքում այն գումարները որ ներդնում ես աշխատանքիդ մեջ, այդպես էլ հետ չես բերում չէ՞

- Իհարկե այդպես է, բայց ձայնասկավառակ թողարկելը մեծ գումարների հետ է կապված, թե տպաքանակը, թե դիզայնը, մանավանդ, երբ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում: Ամեն ինչ իհարկե գումարի հետ է կախված: Իրականում ծախսում  ես այն նպատակով, որ հետո պետք է լավ լինի: Ես իմ առաջ խնդիր եմ դրել, որ ճաշակով երգերը բերեմ կոմերցիոն դաշտ և ես փորձում եմ դա անել:

- Այդ դեպքում, հուշի մնացած երգիչ-երգչուհիներին՝ ի՞նչպես դա անել, քանի որ երաժշտական դաշտում կոմերցիոնը պարզապես խեղդում է արդեն: 

- Իհարկե շատ դժվար է, բայց ես ուրախ եմ, որ ես երգում եմ իմ ոճում, և ինչու ոչ, ես այդ երգերը ներկայացնում եմ խնճույքների ժամանակ: Այսինքն ես փորձում եմ դա բերել կոմերցիոն դաշտ, թե հիմա հետագայում դա ինչպես կստացվի՝ չգիտեմ:

 Սևակ, այն ժամանակ երբ դուք նոր էիք սկսում, բոլորն ասում էին, որ ժողովրդական երգը պահանջարկ չունի և հույս էլ չկա, որ դուք կկարողանայիք առաջ գնալ: Շատերն էլ հասկանալով, որ ժողովրդականը չի կարող կոմերցիոն լինել՝ փոխեցին իրենց ոճը: Սևակ, հիմա պատկերը փոխվել է:

 Ի ուրախություն ինձ այսօր շատացել է ժողովրդական երգի հանդեպ պահանջարկը, հիմա ես ակտիվություն եմ նկատում: 2007 թվականին ես մասնակցեցի «Ժողովրդկան երգիչ» նախագծին և արդեն 8 տարի է երգարվեստում եմ: Պետք է ասեմ, որ այն ժամանակ ավելի դժվար էր և  ասում էին մեղք չեն այս երեխեք, ի՞նչ են անելու նախագծից հետո: Նախագծից հետո բոլորս հայտնի դարձանք, բոլորը մեզ սիրում էին, երգում էին մեր երգերը: Իհարկե դժվար է մնալ ասպարեզում և կայանալը. նախագծից հայտնի դարձաց մյուս մասնակիցները ունեն այդ խնդիրը:  Իհարկե մեծ գումար է պետք՝ տեսահոկովակ նկարահանելու, ձայնասկավառակ թողարկելու, որի մասին խոսք անգամ գնալ չէր կարող, որովհետև չգիտես՝ թե ինչից սկսել: Այս տարիների ընթացքում երբ աշխատեցինք, սկսեցին նախագծերից մեզ նկատել, հեռուստաընկերություններից զանգել, իհարկե գնալով շատացան առաջարկները, որի համար ուրախ եմ:

- Գուցե՞ քո բախտը բերեց, որ ամեն դեպքում այսօր առաջ ես գնում

- Իհարկե, բախտի գործոնն էլ կա, ինչպես նաև ճիշտ մարդկանց հանդիպելը քո ճանապարհին : Օրինակ Սաշ Մհերյանը, ով ինձ շատ է օգնել: Ես այս ութ տարվա մեջ քրտնաջան աշխատել եմ, նկարահանել եմ վեց տեսահոլովակ, շատ երգեր եմ ձայնագրել, բազմաթիվ համերգներ եմ ունեցել արտերկրում, ձայնասկավառակս եմ թողարկել:

- Սևակ, ինչպես ես եմ նկատել, ամեն դեպքում դու շատ չես սիրում խոսել քո մասին, քիչ ես լինում ինչ-որ հաղորդումների հյուր, բայց նախընտրում ես խոսել քո արած աշխատաների մասին:

- Ճիշտ ես նկատել, իրականում կան հաղորդումների ձևաչափեր, որոնք չեմ սիրում, երբ փորձում են խոսել անձնականի մասին, ես ավելի շատ սիրում եմ խոսել իմ աշխատանքների մասին: Եթե անգամ ասելիք չունեմ, չեմ սիրում պարզապես գնալ հաղորդումներին հյուր և ջուր ծեծել: Իհարկե շնորհակալ եմ, այն հեռուստաընկերություններին, ովքեր կանչում են, քանի որ մեծացել է այն հաճախականությունը որ իմ տեսահոլովակները ցուցադրում են և բացարձակ առանց խնդրելու: Ես ուրախ եմ, որ նկատում, տեսնում և հրավիրում եմ, քանի որ դա շատ կարևոր է արտիստի համար: Պետք է նաև շեշտեմ, որ երբեք ոչ մի տեսահոկովակի ցուցադրման  համար գումար չեմ վճարել. միգուցե գնահատվել է այն աշխատանքը, որ այս տարիների ընթացքում արել եմ:

- Ասացիր, որ չես սիրում անձնականի մասին խոսել, սա փոքր ակնարկ էր՞ ինձ, որ ոչինչ չհարցնե՞մ: Ամեն դեպքում չես էլ կարող առարկել, որ շատ հաճախ արտիստի համար անձնական կյանքը հաջող ՓՌ է դառնում:

- Ես չեմ ուզում այդպիսի ՓՌ, դա էլ ինձ համար սկզբունքի հարց է: Եթե այդպես պետք է ավելանա իմ մասին լուրերը և տեղեկությունը, ապա ես չեմ ուզում: Պետք է ավելացնեմ, որ այս հարցում խնդիրներ եմ ունեցել, երբ հաղորդումներից մեկի ժամանակ հարցրեցին ընկերուհի ունեմ թե՞ չէ, ես էլ պատասխանեցի՝ ոչ: Իսկ նախկին ընկերուհիս վիրավորվեց իմ պատասխանից: Հասկանում եք, ես պարզապես մտածում եմ, որ դա միայն իմ կյանքի էջն է և լուրջ մարդկանց հետաքրքիր չէ: Օրինակ բերեմ՝ ես Սթինգի մեծ երկրպագուն եմ, բայց ես անգամ չգիտեմ, նա ամուսնացած է թե՝ ոչ:

- Երևանում համերգային ակտիվություն եմ նկատում, եթե առաջ քիչ էր, ապա հիմա արդեն ամեն դեպքում երեք երգիչ մենահամերգ ունեցավ, չնայած հայ երգիչներից ոմանք նախընտրում են իրենց առաջին մենահամերգն անել ԱՄՆ-ում: Դու մոտ ապագայում ունե՞ս այդպիսի պլաններ:

- Հիմա ամբողջ նպատակս մենահամերգն է, եթե այս աշնանը չանեմ, ապա մյուս տարի: Դա մեծ աշխատանք է և ես չեմ ցանկանա դա պարզապես անել, անելու համար:  Սա իմ առաջին մենահամերգն է լինելու, ուզում եմ, որ լավ անցնի:

- Երգիչ-երգչուհիների մոտ կարծես մենահամերգը մրցակցության պես մի բան լինի: Հաճախ եմ լսում, երբ ասում են, ես աննախադեպ համերգ պետք է անեմ, որ նմանը չունեցող լինի:  Քոնն էլ է տարբերվելու

- Ինձ համար ծիծաղելի են այդ խոսքերը, ով էլ կասի՝ կծիծաղեմ: Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ արված է, կարելի է ինչ-որ օրիգինալություն փնտրել այդ ամենի մեջ, բայց որ ասես, տեխնիկապես կփորձես ինչ-որ մեկին զարմացնել՝ այլևս չես կարող: Այսօր շատ քիչ բան կա, որով կարող ես զարմացնել հանդիսատեսին, պետք է շեշտը դնել երգացանկի և երաժշտական օրիգինալության վրա: Իմ կարծիքով հոգևոր սնունդն է կարևոր, քանի օրինակ յոթ հատ լույս ավել դնելը. զարգացած և երաժշտասեր մարդուն չես զարմացնի ճոխ լույսերով: 

- Սևակ, քո մասին հաճախ ասում են, որ քո երգերը լավն են, բայց դու միշտ տխուր ես: Օրինակ՝ մտածել ես՞ ժողովրդական ռիթմիկ երգ ունենալ, որ գուցե այդ տեսակետը կոտրվի:

- Իհարկե շատ եմ լսում այդ մասին, բայց դա պատահական է ստացվել,  այնպես չէ, որ պարտադիր եմ անում: Ես պարզապես այն երգերը որոնք ընտրել եմ, եղել են լիրիկ, ես էլ ինձ միշտ այդ ժանրում եմ պատկերացրել: Այս տարիների ընթացքում հարյուրից ավելի երգ եմ երգել, երևի միայն տասն է եղել ռիթմիկ, իրականում դա վատ է, քանի որ ժողովուրդը քեզ սկսում է այդպես ընդունել: Հաճախ ինձ գրում են, զանգում և հարցնում՝ դուք ուրախ երգ ունե՞ք: Իհարկե ունեմ, ես մասնակցում եմ նաև խնճույքների: Հիմա ստուդիայում ռիթմիկ երգ եմ ձայնագրում և  աշխատում եմ այդ ուղղությամբ, որ ունենամ մի քանի ավելի ռիթմիկ երգեր: 

- Սևակ, իսկ  ի՞նչ նախասիրություններ ունես:

- Ընկերներիս հետ եմ սիրում ժամանակ անցկացնել, վերջին շրջանում շատ զբաղված էի՝ կապված ձայնասկավառակիս աշխատանքների հետ: Կուզեմ մի քիչ հանգստանալ, բայց շրջագայությունների ընթացքում հասցնում եմ մի քիչ հանգստանալ: Օրինակ՝ վերջերս Լիբանանում էի, այնտեղ շատ դուրս եկավ: Վերջերս հիանում եմ քամանչա գործիքով, և արդեն սկսել եմ դասերի գնալ վարպետի մոտ: Որոշել եմ ինձ համար սովորել, իսկ գործիքը նվեր եմ ստացել իմ լավ ընկերոջ կողմից: Կուզեմ հետագայում ինչ-որ երգի ժամանակ ինձ նվագակցեմ: Սիրում եմ նաև քաղաքից դուրս գնալ, ինքս ինձ բնության մարդ եմ համարում: Սիրում եմ մեծ թենիսով զբաղվել, վերջերս էլ մարզասրահ եմ հաճախում:

- Իսկ ի՞նչ է քեզ պակասում: 

- Ես մեծ-մեծ երազանքներ ունեմ, իմ էությամբ էլ երազկոտ մարդ եմ: Շատ-շատ ցանկություններ ունեմ կարիերայի առումով, հիմա շեշտը չեմ դրել անձնականիս վրա: Ուզում եմ  կայանալ, այնպես որ ես ինձնից բավարարված լինեմ: Ուզում եմ շատ համերգներ լինի, քանի որ իմ կյանքում լիարժեք բավարարվածություն միայն իմ աշխատանքն է տալիս:

- Ընտանիքիդ անդամները չեն ասում, ե՞րբ ես ամուսնանալու

- Ասում եմ՝ դեռ սպասեք: Իմ կարծիքով՝ մարդ պետք է կայանա ամեն առումով,  ոչ թե ամուսնանա, հետո նոր կայանա:  

- Քո պահանջները աղջիկների հարցում շատ ե՞ն

- Ես հատուկ պահանջներ չունեմ, ես մարդուն նայում եմ ընդհանուր:  Պարզապես պետք է լինի կրթված, պահել իմանա հասարակության մեջ: Ամեն ինչից էլ պետք է մի քիչ միչ քիչ լինի: Կյանքը ցույց կտա, թե ինչ կլինի հետագայում: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

 

2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքարԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են թոշակառու ամուսինների կողմից խնամվող 150 հնդկահավերն ու 30 բադերը. թռչնագոմերում ու տան հողամասի տարբեր հատվածներում հայտնաբերվել են սատկած թռչուններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՔաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնասԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱրշակ Կարապետյանի ահազանգը․ Հայաստանը կանգնած է կործանման եզրինԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»Դատարանը չհիմնավորված համարեց մեղադրանքը և մերժեց կալանքի միջնորդությունը․ Ռազմիկ Բաղդասարյան Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՈ՞ւր է տանում ԿԸՀ-ի «երրորդ ճանապարհը»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Պետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Հայաստանի ընտրություններն անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ. «Փաստ»Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանՓրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»