Մենք պահպանում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և մեր հարգանքը փոխանցում նրանց ժառանգներին. Կանադայի վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայկական բարեգործական ընդհանուր միության Մոնրեալի կենտրոնակայանում հունիսի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲԸՄ լրատվական ծառայությունից, միջոցառմանը, որին ներկա է եղել ավելի քան 500 մարդ, մասնակցել է նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը:
«Մենք պահպանում ենք բոլոր նրանց հիշատակը, ովքեր տուժել են ցեղասպանությունից և մեր խորին հարգանքն ենք փոխանցում նրանց ժառանգներին, այդ թվում նրանց, ովքեր այժմ Կանադան անվանում են իրենց տունը»,- ասել է Դիոնը` ներկայացնելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ողջույնի խոսքը:
Միջոցառումը սկսվել է մշակութային համարով` Ալեք Մանուկյանի անվան վարժարանի երգչախմբի կատարումներով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



