ԼՂՀ Նախագահը և ՀՀ ԱԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտի փոխգործակցության հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արմեն Գեւորգյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիկտոր Քոչարյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



