Ավելի քան 100 հազար մեքենա է այրվել Տյանցզինում պայթյունի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվելի քան 100 հազար նոր մեքենա է այրվել Չինաստանի Տյանցզին քաղաքի արդյունաբերական գոտում պայթյունի հետեւանքով , հաղորդում է China Daily-ն:
Առավել շատ վնասներ են կրել Volkswagen եւ Renault մակնիշի մեքենաները: Գերմանական կոնցեռնը կորցրել է 2748 մեքենա, ֆրանսիականը՝ ավելի քան 1500 մեքենա:
Վնասների մասին հայտնել են նաեւ Honda-ն եւ Mitsubishi-ն: Ավելի վաղ նման հաղորդմամբ հանդես էին եկել Toyota-ն, Mazda-ն ու Subaru-ն, հաղորդում էGazeta-ն:
Հիշեցնենք, որ 21 տոննա տրոտիլին համարժեք պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում: Վերջին տվյալներով մահացել է 55, տուժել ավելի քան 700 մարդ:
1
Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ո...
2
Անհետ կորած երեխաների որոնումները շարունակվում են
3
Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատին



