Մերկելն անհրաժեշտ է համարել Գերմանիայի ռազմական ծախսերի զգալի ավելացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր երկրին հարկ կլինի զգալիորեն ավելացնել պաշտպանության ծախսերը՝ արտաքին սպառնալիքները դիմագրավելու համար: Նա այդ կարծիքը հայտնել է հունիսի 22-ին՝ Բեռլինում ելույթ ունենալով տնտեսական համաժողովում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գոր ծակալությանը:
Մերկելի խոսքով՝ ներկայում Եվրամիությունն ի վիճակի չէ պաշտպանել իրեն եւ չի կարող մշտապես հույսը դնել ԱՄՆ-ի հետ անդրատլանտյան գործընկերության վրա: «Դա նշանակում է, որ այնպիսի երկիր, ինչպիսին Գերմանիան է, որը պաշտպանության նպատակներով ծախսում է ՀՆԱ-ի մոտավորապես 1,2 տոկոսը, եւ ԱՄՆ-ը, որը ծախսում է 3,4 տոկոսը, պետք է մոտենան այդ ցուցանիշով»,- ճշտել է նա:
1
Կյանքից հեռացել է Ռուբեն Ավանեսյանը
2
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
3
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
4
Տասնյակ զոհեր կան․ ուղևորատար ավտոբուսը գետն է ընկել
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



