Հնդկաստանը 20 արբանյակներով հրթիռ Է արձակել տիեզերք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի տիեզերական գործակալությունը երկրի համար ռեկորդային քանակի արբանյակներով հրթիռ Է արձակել տիեզերք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով BBC-ին:
Polar Satellite Launch Vehicle C-34 հրթիռը բեռնված Է 1,5 կիլոգրամից մինչեւ ավելի 700 կգ քաշ ունեցող 20 սարքերով:
Դրանք նախատեսված են ամենատարբեր առաջադրանքներ կատարելու համար՝ ջերմոցային գազերի արտանետումների մոնիթորնգից մինչեւ անտառային հրդեհների հայտնաբերումը:
Արբանյակների ընդհանուր քաշը կազմում Է մոտավորապես 1288 կիլոգրամ: Դրանցից ամենախոշորը՝ 700 կիլոգրամանոցը, նախատեսված Է զինվորականների ու համալսարանների համար:
Փոքր արբանյակները պատկանում են այլ երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ մասնավոր անձանց Կանադայից, ԱՄՆ-ից եւ Ինդոնեզիայից:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



