Թուրքիայում գողացել են Մուհամեդ մարգարեի մորուքից մազով անոթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում անհայտ անձինք գողացել են Մուհամեդ մարգարեի մորուքից մազով անոթը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, «Sakal-ı Şerif» (Սուրբ մորուք) կոչված անոթը Թուրքիայի Քոջաելի նահանգի Յալը քաղաքի Դեյրմանդերե մզկիթում ցուցադրության էր հանվել մուսուլմանական Ռամադան ամսվա կապակցությամբ:
Գիշերը մզկիթի աշխատկիցները նկատել են, որ անոթը չքացել է: Ոստիկանությունն անմիջապես հետաքննություն է սկսել:
«Sakal-ı Şerif»-ը պահվում է Ստամբուլի Թոփքափը պալատում: Կրոնական տոներին անոթը ցուցադրության է տարվում Թուրքիայի տարբեր նահանգներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



