Իրանում 19 մարդ Է զոհվել, եւս 30-ը՝ վիրավորվել ավտոբուսի վթարի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում 19 մարդ Է զոհվել, եւս 30-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ ավտոբուսն ընկել Է կիրճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ԻՌՆԱ գործակալությանը հայտնել Է Ֆարսի նահանգի բժշկական ծառայության ներկայացուցիչ Հասան Համթին:
Ողբերգությունը լույս հունիսի 22-ի գիշերը տեղի Է ունեցել Լայրուս լեռնանցքում: Քերմանի նահանգից Ֆարսի նահանգ ուղեւորվող ավտոբուսը, առայժմ չպարզված պատճառներով, ընկել Է կիրճը: Տուժածներին տեղափոխել են Նեյրիս քաղաքի հիվանդանոց:
Բժշկական ծառայության ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ այդ պատահարից մեկ ժամ անց մեկ այլ մարդատար ավտոբուս մայրուղուց դուրս Է ընկել Շիրազ քաղաքի մերձակայքում, ինչի հետեւանքով վիրավորվել Է 47 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



