Որակավորման մրցաշարում հաղթող է ճանաչվել Տիգրան Լ. Պետրոսյանը
ՍՊՈՐՏChess.com կայքը կազմակերպել է շախմատի կայծակնային մրցաշար, որին մասնակցում է Մագնուս Կարլսենը: Անցկացվել է նաև որակավորման մրցաշար, որտեղ հաղթող է ճանաչվել Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր շախմատիստը 11 հնարավորից վաստակել էր 9,5 միավոր և առաջ անցել այնպիսի հանրահայտ շախմատիստներից, ինչպիսիք են Ուեսլի Սոյը, Յան Նեպոմնյաշչին և Եվգենի Տոմաշևսկին:
«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ ինֆորմացիան հաղորդում է «Chess.com»-ը:
Վիճակահանության համաձայն որակավորման մրցաշարի հաղթողը մրցելու է Մագնուս Կարլսենի հետ: Կայծակնային շախմատի մրցախաղը տեղի կունենա հունիսի 23-ին, Երևանի ժամանակով 21.00-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



