Սելենա Գոմեսը համերգի ժամանակ բեմից ընկել է
ՎԻԴԵՈՕրերս Սելենա Գոմեսի նախկին բոյֆրենդ Ջասթին Բիբերը կանադական Սասկատուն քաղաքում ելույթ էր ունենում իր ֆանատների համար: 22-ամյա հանրահայտ կատարողը բեմին քայլելիս չգիտես ինչպես հաջողացրել էր չնկատել, թե որտեղ է այն ավարտվում ու գլորվել էր ներքեւ, իսկ այդ տեսագրությունն էլ համացանցի հիթն էր դարձել:
Իսկ երեկ Սելենա Գոմեսն էլ է ընկել իր ելույթի ժամանակ:
23-ամյա Գոմեսը իր Revival Tour շրջագայության շրջանակում ելույթ էր ունենում Թալսայում ու իր հերթական երգը կատարելիս երգչուհին սայթաքել ու ընկել է բեմից:
Մի քանի վայրկյանից Սելենան դիմել է իր երկրպագուներին.
«Առաջին անգամ եմ ընկնում ամբողջ շրջագայության ընթացքում, դուք հավատո՞ւմ եք»- ասել է Գոմեսը:
Աղբյուր՝ NEWS.am STYLE
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



