Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ՊՆ ղեկավարները կհանդիպեն Բաթումում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին - օգոստոսի սկզբին Բաթումում:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով վրաստանյան ԶԼՄ-ները, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշվիլին:
Նա նշել է, որ երեք երկրների ՊՆ ղեկավարներն աշխատել են հուշագրի վրա, որի ստորագրումը նախատեսվում է այդ հանդիպման ժամանակ:
«Թուրքիայի պաշտպանության նախարարի փոփոխության պատճառով հուլիսի սկզբին ծրագրված հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին Բաթումում: Հանդիպմանը կստորագրվի հուշագիր: Մենք ջանքեր ենք գործադրում բոլոր հարցերը համատեղ լուծելու համար», -ասել է վրացի նախարարը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



