Օլանդը Բեռլինում քննարկելու է եվրոպական նախագծի վերագործարկման աշխատանքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաջորդ շաբաթ կայցելի Բեռլին՝ եվրոպական նախագծի շուրջ աշխատանքների քննարկման նպատակով՝ անկախ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեի արդյունքներից: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ֆրանս Պրես» գործակալությունը, ֆրանսիական պետության ղեկավարը հանդիպում կանցկացվի ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ:
«Ինչ էլ պատահի, ես հաջորդ շաբաթ կլինեմ Գերմանիայում՝ եվրոպական նախագծի վերագործարկման հարցի շուրջ աշխատելու համար»,- ասել է Օլանդը: Նա նաև շեշտել է, որ «ակտիվացրել է շփումները շահագրգիռ կողմերի հետ»՝ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի կոնտեքստում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



