Կիևի ոստիկանությունը անանուն հաղորդագրություն է ստացել Իրաքի դեսպանատանը տեղադրված պայթուցիկի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում Իրաքի դեսպանատան շենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին անանուն հաղորդագրություն է ստացվել:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Կիևում երկրի Ազգային ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրությունը ստացվել է Կիևի ժամանակով ժամը 14:45-ին: Այդ մասին հայտնել է անծանոթ տղամարդ, ում խոսքերով պայթունը տեղի կունենա ժամը երեքին:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ստորաբաժանումների կառուցվածքային ներկայացուցիչները, պայթուցիկ սարքերի սպասարկման մասնագետներ, կինոլոգներ և փրկարարներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



