Հնդկաստանում ավելի քան 90 մարդ է զոհվել կայծակի հարվածից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում կայծակի հարվածից զոհերի թիվը հասել է նվազագույնը 93-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Guardian-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Մինչ այս հաղորդվում էր 56 զոհվածների մասին: Բիհար նահանգում մահացել է 56 մարդ, Ջարքհանդայում, Մադհյա-Պրադեշում և Ութար-Պրադեշում՝ 37 մարդ: Զոհերի մեծ մասն անձրևների ժամանակ աշխատելիս է եղել ֆերմաներում:
Երկրի արևելքում շարունակվում են հորդառատ անձրևներն ու ամպրոպները: Մոտակա մի քանի օրը վատ եղանակը կպահպանվի:
Հնդկական ԶԼՄ-ների տվյալներով, միայն 2014թ-ին կայծակի հարվածից Հնդկաստանում զոհվել է մոտ 2.5 հազար մարդ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



