Հայաստանի լեռներում ռուսական ռազմակայանի կապավորները յուրացնում են նոր տեխնիկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ռուսական ռազմակայանում կապի ստորաբաժանումների դաշտային պարապմունքներ են սկսվել Կամխուտ բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում: Պարապմունքները կապի պետի ղեկավարությամբ անցկացվում են կապի արդիական նմուշներով եւ կշարունակվեն երկու շաբաթ:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները յուրացնում են «Աուրիգա-1,2B» կապի համալիրները եւ Ռ-149-Լ1 կապի կայանները «ԿամԱԶ» ավտոմեքենայի բազայի վրա:
«Զորամիավորումը համակարգչայնացված նոր արդիական կապի միջոցներով վերազինումը թույլ Է տալիս 30 տոկոսով կրճատել նոր ժամանած կապավորների կողմից առաջադրանքների կատարման ժամանակը»,- ասված Է ծառայության հաղորդագրության մեջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



