Երևան, 25.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիան արգելել է Գերմանիայի պատվիրակությանն այցելել Ինջիրլիքի ռազմաբազա Ցեղասպանության բանաձևի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան թույլատրություն չի տրամադրել Գերմանիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների` հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է, որը շարունակում է լարման մեջ պահել թուրք-գերմանական հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Deutsche Welle լրատվականը, այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը:

Որպես Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ հանդես եկող կոալիցիայի անդամ` Գերմանիան  Թուրքիայի հարավային շրջանում գտնվող ռազմաբազայում ունի շուրջ 250 զինծառայող, վեց հետախուզական Tornado ինքնաթիռ և վառելիքի վերալիցքավորման օդանավ:

Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրավորել էր հուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանական զորքերին, սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ:

«Թուրքական իշխանություններն այս պահին հավանություն չեն տալիս մեկնելու ծրագրերին: Սակայն որևէ գրավոր բացատրություն դրա համար չի տրվել»,- այս մասին ասել է Գերմանիայի ՊՆ խոսնակը Der Spiegel պարբերականին: Վերջինս գրում է, որ այցի  թույլտվությունը մերժվել է Հայոց ցեղասպանության մասին քվեարկության պատճառով:

Գերմանիայի իշխող կոալիցիայի անդամ, պաշտպանության նախկին նախարար Ֆրանց Ժոզեֆ Յունգը Թուրքիայի նման որոշումն «աբսուրդային» է անվանել: «Մեր զինվորներն այնտեղ ՆԱՏՕ-ի հետ են: Նրանք նաև պաշտպանում են Թուրքիան»,- ասել է Յունգը:

Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին Հայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՊՍԺ-ի ֆուտբոլիստը կկանգնի դատարանի առաջ. նրան uպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ Իսրայելը նոր դավադրություն է կազմակերպում Իրանի դեմ Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին․ Արարատ Միրզոյան Վարդենիկում 39-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է քարե պատնեշին․ վարորդը մահացել է Լուվրի տնօրենը հրաժարական է տվել Զելենսկին հայտարարել է հակաօդային պաշտպանության հրթիռների «խոշոր փաթեթ» ստանալու մասին ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում. Անահիտ Ավանեսյան Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը Մյասնիկյան պողոտայում բախվել են «Կամազ»-ը և «BMW»-ն․ կա վիրավոր Ամիօ բանկ. փոխանցումներ ամբողջ աշխարհում՝ արագ և ապահովԱրամ Ա Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Լիբանանում հոգևոր արժեքների պահպանման հարցը Ձյուն, անձրև․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին Ծեծկռտուք Գյումրիում՝ «Տիկ-Տոկում» «գեղացի լակոտ» անվանելու համար ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. The Washington Post Մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են Պաշտոնանկություններ` ՆԳՆ-ում Դպրոցների մասով չեք գտնի որևէ ուղղություն, որտեղ Կառավարությունը առաջընթաց չի գրանցել. ԿԳՄՍ նախարար Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ Կառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանՄերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Այսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա ՏոնոյանԲրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըԵթե Ուկրաինային չզինեն՝ ՌԴ-ն բանակցությունների չի գնա․ լրացավ պատերազմի 4-րդ տարին Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետրՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանԱյս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՎարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2104»-ը և «ՎԱԶ 21099»-ը․ կան վիրավորներ Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին Հայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ ԿարապետյանԽաչատուրյանը Հունաստանի նախագահին «Փառքի շքանշանով» է պարգևատրել «Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանԿամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղարը փորձել է ինքնասպան լինել Էպշտեյնի հետ կապերի պատճառով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ․ պատասխան հանդիպումներ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13,6 հա մակերեսով երկու հողամաս ՌԴ հետախուզությունը մեղադրում է Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային՝ Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու ծրագրերի համար