Թուրքիայի հայ համայնքի անդամները պատրիարքարանի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հայ համայնքի անդամները բողոքի ցույց են կազմակերպել Պոլսո Հայոց պատրիարքարանի առջև` պահանջելով պատրիարքի ընտրություններ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Բողոքարարաների շարքում են եղել Օրթաքյոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Իսքենդեր Շահինգյոզը, Քալֆայան որբանոցի հիմնադրամի ղեկավար Դիանա Քամփարոսյանը, գրող Ժակլին Չելիքը, ատամնաբույժ Թաթյո Բեբեքը և այլոք: Նրանք պատրիարքարանի դիմաց սև պսակ են թողել «Ուզում ենք ընտրել մեր պատրիարքին» գրությամբ:
«Մենք իրական պատրիարք ենք ուզում, և հենց մենք ենք նրան ընտրելու: 555 տարի ինչպես եղել է, այդնպես էլ պետք է շարունակվի»,- ասել է Ժակլին Չելիքը:
1
Կյանքից հեռացել է Ռուբեն Ավանեսյանը
2
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
3
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
4
Տասնյակ զոհեր կան․ ուղևորատար ավտոբուսը գետն է ընկել
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



