Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ր երգչուհու հետ է դուետ կատարել Միշոն

ՖՈՏՈ

BlogNews-ը գրում է.

Ժողովրդական երգ՝ ռեփի համադրությամբ. երգչուհի Ալին Գոյանը և ռեփեր Միշոն էքսպերիմենտ են արել։ Շուտով նրանք երկրպագուներին կներկայացնեն Կոմիտասի «Կռունկ կանչե» ստեղծագործությունը, որը Ալինը կկատարի այնպես, ինչպես Կոմիտասն է նոտագրել, իսկ ահա Միշոն կներկայացնի իր հեղինակային խոսքերով հատվածները։

BlogNews-ի հետ զրույցում Ալինն ասաց, որ համագործակցության մտահղացումն ու առաջարկն իրենն է, այն տեղ է գտել  նախորդ տարի լույս տեսած իր ալբոմում, որտեղ տարբեր մշակումներով ներկայացրել էր Կոմիտասյան ժողովրդական ստեղծագործությունները։

«Ըստ էության՝ դա արդեն Կոմիտաս չէ, որովհետև Կոմիտասն ինքն է ժողովրդական երգերը մշակել և մեներգով են ներկայացրել։ Մենք այդ մեներգերի հիման վրա ստացել ենք մեր ստեղագործությունները, յուրաքանչյուր կոմպոզիտոր այդ երգերը մշակել և գործիքավորել է այնպես, ինչպես ինքն է պատկերացնում։ Միշոյի հետ ներկայացրել ենք «Կանչե կռունկ» ստեղծագործությունը, որը գործիքավորել է Սերժոն՝ հնարավորինս պահպանելով օրիգինալ տարբերակը։ Ես երգում եմ այնպես, ինչպես նոտագրել է Կոմիտասը, այստեղ ուղղակի ավելացել են Միշոյի հեղինակային խոսքերով հատվածները»,- նշեց երգչուհին։

Դիտարկմանը, որ Միշոյի կերպարն այլ կերպ է ընկալվում հանրության կողմից, ռեփի համադրությամբ ժողովրդական երգի մատուցումն անսովոր կլինի, Ալինը պատասխանեց, որ դրանում էլ կայանում է անակնկալը։ Ըստ նրա՝ բավականին հետաքրքիր գործ է ստացվել. «Մենք այս ստեղծագործության մեջ ներդրել ենք սոցիալական այն խնդիրները, որոնք այսօր առկա են։ Տեսահոլովակում այդ ամենը կերևա։ Երգը դեռ չկա համացանցում, քանի որ ցանկանում ենք անպայման տեսահոլովակով ներկայացնել։ Կարծում եմ՝ այդպես միտքն ավելի լավ կհասնի ունկնդրին»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ եթե ամեն բան հարթ ընթանա, նախատեսում են աշնանը թողարկել տեսահոլովակը։ Թե ով կնկարահանի տեսահոլովակը, Ալինն ու Միշոն դեռ չեն կողմնորոշովել, սակայն սյուժեի գաղափարն արդեն ունեն։

Նրա նախորդ՝ «Կռունկ» տեսահոլովակի հիմնական գաղափարը խոսքի ազատությունն էր, սակայն այն պտտելու խնդիր առաջացավ, դրա վրա արգելք էր դրվել։ Ալինը նշեց, որ հավատարիմ է մնալու իր ոճին։ «Նախորդ տեսահոլովակն իր մեջ սոցիալական խնդիրներ էր պարունակում, որոնք ավելի շատ համաշխարհային մակարդակի էին, քան լոկալ։ Ի զարմաս ինձ՝ լրատվամիջոցները լոկալ խնդիրներ նկատեցին դրանում և չհրապարակեցին տեսահոլովակը, մինչդեռ ասելիքը բավականին խորքային էր։ Այս պարագայում ևս  խորքային խնդիր ենք ներկայացնելու, սակայն ներքին. ավելի շատ հայերիս վերաբերմունքն է մեր երկրի և  իրար հանդեպ։ Մենք շատ ենք հեռացել մեր արմատներից և գաղափարախոսությունից»,- եզրափակեց երգչուհին։

 

Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել