Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպայի առաջնությունում փայլուն ելույթ ունեցած հայ բազկամարտիկներին (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել է հայ բազկամարտիկներին, որոնք փայլուն ելույթ են ունեցել Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնենք որ օրեր առաջ մեր մարզիկները Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունից Հայաստան էին վերադարձել 7 մեդալով, որոնցից 4-ը՝ ամենաբարձր հարգի:
«Շնորհավորում եմ: Ես միշտ պատրաստակամ եմ հետևելու և աջակցելու այս սպորտաձևին: Ավելի ոգևորիչ է, որ մասնակիցների թիվը գնալով շատանում է՝ Արմավիրից, Նոյեմբերյանից, Կիրովականից: Կարևոր է, թե քանի հոգի պետք է մասնակցի մրցումներին: Պետք է լավ պատրաստվել, որ մեդալների քանակն էլ շատ լինի, ազգի պատիվն էլ բարձր պահեք»,- ասաց Ծառուկյանը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



