Լավրովը Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ Փարիզում քննարկելու է ԼՂ հակամարտության կարգավորումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին կայցելի Փարիզ, որտեղ Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան Մարկ Էյրոյի հետ կքննարկի Ուկրաինայի, Մերձավոր Արեւելքի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լավրովը հունիսի 29-ին աշխատանքային այցով կժամանի Փարիզ: Պլանավորվում է կարծիքների խորացված փոխանակում անցկացնել միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջ, անտարակույս, կարծարծվեն նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության թեմաները, նաեւ Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի եւ Մերձավոր Արեւելքի հակամարտությունների կարգավորման հեռանկարները»,-ասել Է Զախարովան հունիսի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



