«Գանձասար-Կապան»-ի պատանիները հաղթել են իրանցի հասակակիցներին
ՍՊՈՐՏ«Գանձասար-Կապան»-ի պատանիները հաղթել են իրանցի հասակակիցներին: Կապանի «Քաղաքային» մարզադաշտում «Գանձասար-Կապան»-ի մինչև 17 և մինչև 15 տարեկանների թիմերը մրցեցին իրանական Գոգդան քաղաքի «Շամշուկ» թիմի հասակակիցների հետ: Առաջին խաղում «Գանձասար-Կապան-2000»-ը վստահ հաղթանակ տոնեց 5-2 հաշվով: Իսկ այդ հանդիպումից անմիջապես հետ ո կայացած խաղում «Գանձասար-Կապանը-2003»-ը նվազագույն հաշվով առավելության հասավ իրանցիների նկատմամբ:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ տեղեկությունը հայտնում է «Գանձասար-Կապան»-ի լրատվության բաժինը:
Գոգդանի «Շամշուկ» թիմը ժամանել է Հայաստան և նախատեսել է անցկացնել ուսումնամարզական հավաք Երևանում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



