Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը
ՍՊՈՐՏRslsoapbox.com-ը «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի մրցավեճում 10 բալային համակարգով գնահատել է 7.5 միավոր:
«Մովսիսյանի վճռական խաղը յուրօրինակ խթանիչ է դարձել «Ռեալ Սոլթ Լեյքի» համար, ինչի շնորհիվ թիմը չհանձնվեց եւ հասավ կամային հաղթանակի: Յուրայի խփած գոլն արդար պարգեւատրում եղավ ներդրած մեծ ջանքերի համար»,- Մովսիսյանի մասին գրում է կայքը:
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» կամային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով, իսկ Մովսիսյանը 65-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը՝ գոլի հեղինակ դառնալով երկրորդ խաղում անընդմեջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



