Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չգիտեմ Ռազմիկ Ամյանն ինչ վիճակում է եղել, բայց տեսանյութը նրա դեմ օգտագործվեց հարազատ մարդու կողմից

ԼԱՅՖ

Այսօր Ռազմիկ Ամյանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութը իսկական իրարանցում է ստեղծել. շատերն իրենց զարմանքն են հայտնում երգչի ոչ ադեկվատ պահվածքի հանդեպ, ոմանք էլ փորձում են արդարացնել սիրելի երգչին՝ նկատելով, որ տեսանյութի տարածման հիմքում դիտավորություն է ընկած:

Համացանցում տարածված տեսանյութում երգիչը դիմելով հանդիսատեսին  ասում է. «Ես ձեզանից ներողություն եմ խնդրում: Ես այսօր մի քիչ ազդված եմ, ուզում եմ իմ իրական «ես»-ը ցույց տալ… հա, խայտառակ եմ անում, լավ եմ անում: Այսօր ինձ դա է պետք, որովհետև հոգնել եմ ես: Ես չեմ կարող այդպես ապրել այլևս…ես իրավունք չունեի այստեղ երգել, ինձ այսպես աննորմալ վիճակում ոչ ոք չի տեսել:  Մարտինը շատ է երգել (նկատի ունի երգիչ Մարտին Մկրտչյանին-Life.panorama.am), որովհետև ես գինովցել եմ մի քիչ՝ մամայիս եմ հիշել»:

Երգչի հասցեին հնչող թեժ քննադատությունների վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել Արման Հովհաննիսյանի PR մենեջեր, լրագրող Լուսինե Արշակյանը: Life.panorama.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, թե  սխալ է համարում կայծակնային արագությամբ տեսանյութի տարածումը:

«Անկեղծ ասած՝ ես անձամբ չեմ ճանաչում Ռազմիկին, անգամ նրա հեռախոսահամարը չունեմ, ինչը գուցե ծիծաղելի է, քանի որ ոլորտում եմ շուրջ 15 տարի: Չգիտեմ, թե տեսանյութի ժամանակ Ռազմիկն ինչ վիճակում է եղել, բայց մի բան հաստատ է՝ հայկական լրատվադաշտը օգտագործվեց մի քանի մարդկանց կամ կոնկրետ մարդու կողմից, ինչն ամոթ է ուղղակի, էլ ո՞ւր է մեր բանականությունը, որ մի հատ «կուտ են տալիս»՝ հետևից ենք գնում: Եթե որպես լրագրող հասարակ վերլուծություն-հետաքննություն անենք, ապա կնկատենք, որ այդ համերգը տեղի է ունեցել ամիսներ առաջ, քանի որ Ռազմիկն ու Մարտինը մի քանի ամիս առաջ էին համատեղ համերգային արշավ ունեցել, միաժամանակ հստակ հասկանում եմ, որ այն Հայաստանում չի նկարահանվել: Կարծում եմ, եթե սա լիներ հանդիսատեսի ձեռքի գործն, ապա համերգի հաջորդ օրն իսկ այն կհայտնվեր համացանցում, այնպես որ՝ ըստ իս սա հարազատ մարդու, ընկերոջ ձեռքի գործ է, ով այլևս ընկեր համարվել չի կարող»,- նշեց Լուսինե Արշակյանը:

«Յուրաքանչյուր կայք պետք է հարգի իր աշխատանքն ու հետամուտ լինի լրագրողների ստացած կրթության կանոններին: Միայն դիտում ապահովելու նպատակով չէ, որ պետք է աշխատենք: Եթե տվյալ երգիչը աշխատանք է ներկայացրել, թող քննարկենք, քննադատենք, բայց նման տեսանյութը տարածելով մարդու հոգեկան ներաշխարհի վրա ենք ազդում, չէ որ Ռազմիկի շատ հիթերի ներքո մենք ուրախանում ենք: Մի՞թե մենք ապահոված ենք նման դեպքերից, հավատացեք՝ ես որևէ կերպ չեմ փորձում Ռազմիկին պաշտպանել, այլ խոսում եմ որպես մարդ ու լրագրող: Չի կարելի կայանալ՝ որոշ մարդկանց տրորելով, հայ ենք՝ չի կարելի»,- վորդովված հավելեց նա:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել