ՌԴ ՊՆ-ն հերքել է Ռաքքայում ռուս զինծառայողների զոհվելու լուրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Ռաքքա նահանգում ռուս զինծառայողների զոհվելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնեշնիկովը:
«Միակ հարցը, որ մեզ մոտ ծագում է, այն է` ինչպես է ստացվում, որ նույն լուսանկարները համարյա միաժամանակ հայտնվում են «Իսլամական պետության» կայքում և ուկրաինացի հակառուսական քարոզիչների մոտ»,- ասել է նա:
Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կայքում, ինչպես նաև ուկրաինական մի շարք լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ ԻՊ-ի կենտրոն Ռաքքա քաղաքի մոտակայքում մարտական գործողությունների ընթացքում ռուս զինծառայողներ են զոհվել:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



