Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում երեկ գիշեր 3 ժամում 19 մարդ է սպանվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրազիլիայի Սան Պաուլո քաղաքի ոստիկանությունը հետաքննում է 19 մարդու սպանությունը, որը տեղի է ունեցել 3 ժամվա ընթացքում:
Associated Press-ի հաղորդմամբ` սպանությունների շարքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ի գիշերը` քաղաքի արևելյան հատվածում: 10 մարդ սպանվել է բարում դիմակավոր անձանց բացած հրաձգության հետևանքով:
Մի երիտասարդ սպանվել է պաղպաղակի խանութի մոտակայքում: Նույն թաղամասում 2 անհայտ անձ` մոտոցիկլով, ևս մի տղամարդու են գնդակահարել:
Մյուս հինգ սպանությունը տեղի է ունեցել քաղաքի այլ թաղամասերում:
Ականատեսները տեղի ԶԼՄ-ներին հայտնել են, որ կրակելուց առաջ մարդասպանները հարցնում էին, թե ով քրեական անցյալ ունի, ապա կրակում պատասխանողներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



