Օրվա բաղադրատոմս. Կարտոֆիլ՝ կանաչ ոլոռով
ԼԱՅՖԲաղադրամասեր՝
10 հատ կարտոֆիլ
1 հատ սոխ
150 գրամ խոզապուխտ
100 գրամ թթու վարունգ
2 հատ ձու
100 մլ կաթ
100 գրամ պանիր
Ուրց
Աղ
Պատրաստման եղանակ՝
Կարտոֆիլը խաշել, կլոր կտրատել, շարել ջեռոցի ամանի մեջ։
Սոխն ու խոզապուխտը տապակել, ավելացնել թթու վարունգ ու տապակել ևս 1 րոպե։
Ավելացնել ոլոռ, վերցնել կրակից։

Ստացված զանգվածը լցնել կարտոֆիլի վրա, կրկին շարել կտրատած կարտոֆիլները։
Ձուն կաթի հետ հարել, ավելացնել կարտոֆիլին, պանիրը քերել, դնել ջեռոց։
Մատուցել ուրցի տերևներով։


1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



