Եգիպտական A320-ի ինքնագրիչները վերականգնման կուղարկվեն Ֆրանսիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄայիսի 19-ին Միջերկրական ծովում կործանված՝ EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռի ինքնագրիչների հիշողության մոդուլները վերականգնման կուղարկվեն Ֆրանսիա: Հունիսի 23-ին այս մասին հայտարարել Է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարարությունը: Դա կարվի հաջորդ շաբաթ, նշել են ավիաաղետի հանգամանքների պարզաբանմամբ զբաղվող քննչական հանձնախմբում:
Ֆրանսիայի Քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետաքննության եւ վերլուծության բյուրոյի (BEA) մասնագետները, մասնավորապես, կզբաղվեն Էլեկտրասխեմաների վերականգնմամբ եւ դրանցից աղային նստվածքների հեռացմամբ: Դրանից հետո գրանցասարքերը կվերադարձվեն Կահիրե՝ վերծանման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



