Օլանդը Brexit-ը քննարկել Է Մերկելի եւ Տուսկի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունիսի 24-ի առավոտյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ հեռախոսազրույցներ Է անցկացրել Brexit-ի կապակցությամբ:
Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե Է անցկացվել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին քվեարկել Է 51,9 տոկոսը:
Ելիսեյան պալատից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանսիայի եւ ԳՖՀ-ի ղեկավարների միջեւ խոսակցությունը տեւել Է շուրջ 20 րոպե:
Սպասվում Է, որ առաջիկա ժամերին Օլանդը հայտարարություն կանի Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



