Թրամփը «ֆանտաստիկ» Է համարել բրիտանական հանրաքվեի արդյունքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ բրիտանացիները, քվեարկելով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, «վերադարձրեցին հսկողությունն իրենց երկրի նկատմամբ»: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:
Թրամփը հանրաքվեի արդյունքները համարել Է «ֆանտաստիկ», նշում Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Ես կարծում եմ, որ դա հիանալի կլինի: Կարծում եմ, որ դա ֆանտաստիկ բան Է»,-լրագրողներին հայտարարել Է քաղաքական գործիչը, որն այժմ գտնվում Է Շոտլանդիայում:
Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե Է անցկացվել Եվրամիությանը երկրի անդամակցության հարցի շուրջ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Brexit-ի օգտին քվեարկել Է 51,9 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



