Անգլիայի բանկը Brexit-ից հետո խոստացել Է 350 մլրդ դոլար հատկացնել ֆինանսական հատվածին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնգլիայի բանկը պատրաստ Է տրամադրել 250 միլիարդ ֆունտ ստեռլինգի (շուրջ 345 միլիարդ դոլարի) չափով լրացուցիչ միջոցներ Brexit-ից հետո ֆինանսական հատվածին օժանդակելու համար: Հունիսի 24-ին այս մասին հայտարարել Է կարգավորիչի կառավարիչ Մարկ Քառնին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի բանկերը վերջին ժամանակներս ներգրավել են 130 միլիարդ ֆունտ ստեռլինգ (179 միլիարդ դոլար) գումարի լրացուցիչ լուծարունություն, եւ դա նրանց հնարավորություն Է ընձեռում Միացյալ Թագավորությունում օժանդակելու գործարարությանը: Կառավարիչը նաեւ հայտնել Է, որ կարգավորիչն անվարան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե շուկաները դա պահանջեն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



