Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր ընտանիքում բալիկի սեռի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել. կծնվի Նելլիի երկրորդ դուստրը

ԼԱՅՖ


Life.panorama.am-ը երգչուհի Նելլիի ընտանեկան հանգստի մասին օրերս է պատմել, իսկ վերջերս պարզ է դարձել, որ Նելլին ու ամուսինը՝ ֆուտբոլիս-մարզիչ Րաֆֆի Սաֆարյանը, սպասում են իրենց երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն:

Երգչուհին այժմ գտնվում է հղիության 6-րդ ամսում, բալիկը լույս աշխարհ կգա հոկտեմբերին: Արդեն ծանոթ երջանկության մասին խոսելիս՝ Նելլին մեզ հետ զրույցում պատմեց.

«Առաջին անգամ մայրության բերկրանքը զգացի չորս տարի առաջ, երբ լույս աշխարհ եկավ մեր աղջիկը՝ Անահիտը, բայց որքան էլ հղիության զգացողություններն ինձ ծանոթ էին, միեւնույն է, զգացողությունների տարբերություններ կան, քանի որ նախ դադարը քիչ չէր, հետո էլ հասկացա, որ այդ աննկարագրելի ապրումներն ամեն անգամ տարբեր են: Իհարկե, եթե առաջինի դեպքում որոշակի վախեր ունեի բալիկի խնամքի հետ կապված, այժմ այդ վախերը չկան, քանի որ արդեն մամա լինելու չորս տարվա փորձառնություն ունեմ»:

Նելլին, համեմատելով առաջին եւ երկրորդ հղիությունները, նկատեց նաեւ.

«Եթե առաջինի դեպքում մենք սպասում էինք, թե երբ եմ մայրանալու, ապա երկրորդ հղիության լուրը մեզ համար անսպասելի էր, քանի որ այս ընացքում մենք չէինք պլանավորել երկրորդ բալիկն ունենալ: Ինչ խոսք, լուրն իմանալուց անմիջապես հետո մեր երջանկությունն անսահման էր, եւս մեկ անգամ հասկացանք, որ Աստծո պլանները մեր կյանքի համար շատ ավելի ճիշտ ու գեղեցիկ են, քան մերը»:

Երգչուհին ուրախ է, որ իր աղջիկների միջեւ տարիքային տարբերությունը քիչ չէ.

«Անահիտը քույրիկ շատ էր ուզում ունենալ, եւ մենք շատ ուրախ ենք, որ կարճ ժամանակ անց կկատարվի մեր աղջկա ցանկությունը: Որպես ծնողներ, իհարկե, հասկանում ենք, որ աղջիկս գուցե խանդի դրսեւորումներ ցույց տա, երբ մեր ընտանիքում համալրում լինի, բայց ես էլ, Րաֆֆին էլ անընդհատ խոսում ենք նրա հետ, նախապատրաստում նրան՝ ասելով, որ նա էլ է քույրիկի խնամքին մասնակից լինելու, որպեսզի հնարավորինս հեռու լինենք նման իրավիճակներից: Հուսամ՝ մեր ընտանիքում սեր ու խաղաղություն կիշխի նաեւ երկրորդ աղջկաս լույս աշխարհ գալուց հետո»:

Ի դեպ՝ Նելլին ու Րաֆֆին չեն սրտնեղել, որ կրկին աղջիկ են ունենալու, ավելին նրանք շատ ուրախ են հենց այդ փաստի համար.

«Մեր ընտանիքում բալիկի սեռի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել: Իմ հայրական ընտանիքում երեք քույր ենք ու ինչպես հաճախ ասում եմ, եթե 4 քույր ունենայի, ավելի երջանիկ կլինեի: Այնպես որ նման հարց մեր ընտանիքում չի դրվել ու չի քննարկվել: Աստված կամեցավ, որ Անահիտս քույր ունենա ու դրա համար շնորհակալ ենք Աստծուն»,- նշեց նա:

Նելլին դեռ չի սկսել բալիկի խնամքի հետ կապված գնումները, փոխարենը այդ հարցով զբաղվում են նրա քույրերը.

«Ինչպես առաջնեկիս, այնպես էլ այս դեպքում՝ ես գրեթե չեմ զբաղվում գնումներով, բայց այդ մասով իմ օգնականները՝ քույրերս, ովքեր արտերկրում են ապրում, ամեն ինչ անում են եւ այժմ էլ արդեն սկսել են գնումները: Մենք սնահավատ չենք, մինչ բալիկի ծնունդը ամեն ինչ կպատրաստենք»,- պատմեց նա:

Նշենք նաեւ, որ Նելլին կաշխատի այնքան ժամանակ, ինչքան իրեն լավ կզգա նոր կարգավիճակում.

«Աշխատանքներս շատ են, այս պահին զբաղված ենք Վահան Խաչատրյանի երկրորդ խանութի բացման աշխատանքներով, այնպես որ դեկրետային արձակուրդ գնալու ժամանակ չունեմ: Որքան ինձ առողջ ու լավ կզգամ, այդքան էլ կաշխատեմ»,- ավարտեց Նելլին:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել Ուկրաինա