Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ուժեղացնել Եվրամիությանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մեծամասնությունը հունիսի 23-ի հանրաքվեով որոշել է դուրս գալ Եվրամիության կազմից (Brexit): Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 51,9 տոկոսն իր քվեն տվել է ԵՄ-ում Միացյալ Թագավորության անդամակցությունը դադարեցնելու օգտին: Եվ բավական էր` այդ լուրը տարածվի միջազգային ԶԼՄ-ներով, որպեսզի փորձագետներն ու տարբեր գործիչները հռչակեն Եվրամիության փլուզման մասին:

Գույները հատկապես խտացվեցին, երբ Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի պաշտոնատար անձինք հայտարարեցին, որ իրենց բնակչության մեծ մասը դեմ է քվեարկել ԵՄ կազմից դուրս գալուն, հետևաբար, Մեծ Բրիտանիան իրավասու չէ իրենց շահերը ներկայացնել, իսկ իրենք էլ Մեծ Բրիտանիայից անկախանալու հանրաքվե կանցկացնեն: Սակայն, ամենայն հավանականությամբ, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ Մեծ Բրիտանիան չեն փլուզվելու սոսկ այդ որոշման հետևանքով: Պատկերը հասկանալու համար անհրաժեշտ է երևույթը դիտարկել բովանդակային իմաստով, այլ ոչ թե սոսկ ձևական:

Նախ, հանրաքվեն ինքնին չունի պարտադիր իրավաբանական ուժ, այն ավելի շատ վստահության հանրաքվե էր: Պատահական չէ, որ հանրաքվեից հետո ԵՄ կազմում մնալու կողմնակից, երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց իր հրաժարականի մասին: Հանրաքվեի արդյունքները դեռ պետք է հաստատի Բրիտանիայի խորհրդարանը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկել է քաղաքացիների կեսից մի փոքր ավելին, գրեթե հավասար կեսը դեմ է դրան: Երկրում քաղաքացիները սկսել են ստորագրահավաք` նոր հանրաքվե անցկացնելու մասին, որի արդյունքները, ըստ նրանց, պետք է ճանաչել միայն այն դեպքում, եթե ԵՄ կազմից դուրս գալուն կողմ կամ դեմ քվեարկի առնվազն 60 տոկոսը:

Այսինքն` բացառված չէ, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերանայի հանրաքվեի արդյունքները և պաշտոնապես չդիմի Եվրամիությանը անդամակցությունը դադարեցնելու հարցով: Պետք է փաստել, որ քանի դեռ Մեծ Բրիտանիան պաշտոնապես չի դիմել այդ հարցով Բրյուսելին, ապա չենք կարող խոսել ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացի մասին: Բայց եթե անգամ դա տեղի ունենա և Մեծ Բրիտանիան որոշի դուրս գալ ԵՄ-ից, ապա դա կլինի ընդամենը իրերի փաստացի դրության ամրագրում: Խոսքը հետևյալի մասին է: Մեծ Բրիտանիան փաստացի երբեք էլ չի եղել ԵՄ լիարժեք անդամ: Բրիտանիան վաղուց չի միացել Եվրամիության խոշոր ինտեգրացիոն նախագծերին, չի անդամակցել Եվրագոտուն, չի միացել Շենգեն գոտուն, ընդհանուր հարկաբյուջետային քաղաքականությանը, էլ չասած, ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը:

Եվրամիությունը բովանդակային իմաստով տարբերվում է սովորական միջազգային կազմակերպություններից այն առումով, որ ինտեգրացիոն միավորում է: Իսկ ինտեգրացիան ենթադրում է միասնական արժույթ, միասնական վիզային ռեժիմ, միասնական ֆինանսական, հարկաբյուջետային և արտաքին քաղաքականություն: Մեծ Բրիտանիան միշտ դուրս է եղել այդ գործընթացներից և անգամ խոչընդոտել է եվրոպական ինտեգրացիայի խորացմանը: Ստացվում էր, որ Բրիտանիան միլիարդավոր եվրոներ է վճարում ԵՄ-ի ընդհանուր բյուջեին` չօգտվելով ԵՄ-ի տնտեսական ինտեգրացիայից: Հետևաբար, նման անդամակցությունը դառնում է անիմաստ և ծախսատար:

Բայց այս հանրաքվեն դեռ չի նշանակում, որ Մեծ Բրիտանիան հենց վաղը դուրս է գալու ԵՄ-ից: Գործընթացը երկար է տևում, մի քանի տարի, և հնարավոր է, որ վերջնարդյունքում այլ բան տեղի ունենա: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան կարող է լինել այսպես ասած «ասոցացված անդամ» կամ ԵՄ-ի հետ կնքվի առանձին ինտեգրացիոն համաձայնագրեր: Մեծ Բրիտանիան, եթե անգամ լքի միությունը, վստահաբար չի հրաժարվի ԵՄ ազատ առևտրային գոտուց և մաքսային միությունից: Այսինքն` տնտեսապես կշարունակի ինտեգրված լինել ԵՄ-ին:

Իսկ Եվրամիությունը չի կարող Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո փլուզվել, եթե, իհարկե, մնացած երկրները հերթով դուրս չգան, սակայն նման հեռանկար առայժմ չի նշմարվում: Յուրաքանչյուր եվրոպական երկիր այսօր ավելի ուժեղ է և զարգացած Եվրամիության կազմում, առանձին իրենցից լուրջ կշիռ չեն ներկայացնում: ԵՄ-ն նախ և առաջ Ֆրանսիայի և Գերմանիայի միությունն է` ի հեճուկս ԱՄՆ-Մեծ Բրիտանիա տանդեմի և Ռուսաստանի: Եվրոպական տնտեսական ընկերակցությունը ստեղծվել էր շատ ավելի շուտ, քան դրան կմիանար Մեծ Բրիտանիան:

Առաջին եվրոպական ինտեգրացիոն միավորումը` Ածխի և պողպատի ընկերակցությունը, հիմնադրվել է 1951թ., սակայն Մեծ Բրիտանիան միացել է Գերմանիայի և Ֆրանսիայի նախաձեռնած միավորմանը միայն 1973-ին: Հետևաբար, ԵՄ-ն սոսկ Մեծ Բրիտանիայի դուրս գալով չի փլուզվի, ավելին, նույնիսկ կարող է ավելի հզորանալ և խորացնել երկրների միջև ինտեգրացիան, քանի որ դրա գլխավոր խոչընդոտն այլևս չի լինի: Մեծ Բրիտանիան միշտ դեմ է պետական ինքնիշխանության սահմանափակմանը և հրաժարվում է մյուս երկրների հետ կիսել տնտեսական, քաղաքական և հատկապես անվտանգության ոլորտում իր լիազորությունները:

Դրա վկայությունն են Եվրոյին և Շենգենին չմիանալը: Միաժամանակ, չի կարելի բացառել, որ Մեծ Բրիտանիան այս քայլով փորձում է ստիպել ԵՄ անդամ մյուս պետություններին որոշակիորեն զիջումների գնալ: Մի ժամանակ Ֆրանսիան դուրս եկավ ՆԱՏՕ-ից, որն ավելի լուրջ կառույց է, բայց ՆԱՏՕ-ն չփլուզվեց, իսկ Ֆրանսիան հետո վերադարձավ ի շրջանս յուր, երբ ՆԱՏՕ-ում հասան որոշ կնճռոտ հարցերի շուրջ կոնսենսուսի: Ըստ երևույթին, նույն ճակատագիրն է սպասվում Մեծ Բրիտանիային:

Որքան էլ Մեծ Բրիտանիան փորձի անկախ լինել և ապավինի ԱՄՆ-ի աջակցությանը, շատ սերտ է կապված Եվրամիության երկրների հետ և մեկուսանալով` միայն կկորցնի իր ազդեցությունը Եվրոպայում և աշխարհում: Իսկ բրիտանացիները երբեք հենց այնպես չեն հրաժարվում իրենց հավակնություններից:

Տիգրան Խաչատրյան, Past.am վերլուծաբան

Ողբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր Ավետիսյան