Հայաստանի հավաքականը հաղթեց Իրանի երիտասարդական թիմին
ՍՊՈՐՏԵվրոպայի փոքր երկրների առաջնությանը պատրաստվող բասկետբոլի Հայաստանի հավաքականը «Միկա» մարզահամալիրում ստուգողական խաղ անցկացրեց Իրանի երիտասարդական ընտրանու հետ: Հայ բասկետբոլիստները հաղթել են 85:59 հաշվով:
Գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը խաղալու հնարավորություն տվեց բոլոր խաղացողներին: Հանդիպմանը մասնակցեց նաև թիմի ամենաճանաչված բասկետոբոլիտը` Բրայանտ Դանսթոնը:
Հայաստանի հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից առաջ ևս մեկ ընկերական մրցախաղ կունենա Իրանի մեծահասակների հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա ընթացիկ օրը` ժամը 17:00-ին, «Միկա» մարզահամալիրում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



