Անդրանիկ Կարապետյանը արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի
ՍՊՈՐՏՀամաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը խախտումներ էր գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունում: Կատարված դոպինգ-թեստերի արդյունքում 24 ծանրորդ որակազրկվել է: Մարզիկների ցանկում է եղել ծանրամարտի 2015 թվականի 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայաց նող Կիմ Կվանգ Սոնգը: Այս պարագայում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ արդյունքով արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի:
Ինֆորմացիան հայտնում է Հայաստանի Հանարապետության ազգային օլիմպիական կոմիտեն:
Հյուսթոնում նույն արդյունքը գրանցել էր նաև աշխարհի փոխչեմպիոն եգիպտացի Մահմուդ Մուհամեդ Ահմեդը: Վերջինս անձնական քաշով ավելի թեթև էր Կարապետյանից: Չեմպիոն էր դարձել Ղազախստանի ներկայացուցիչ Նիժատ Ռահիմովը (372 կգ):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



