Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փորձագետները ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալն աղետ չեն համարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիության համար աղետ չի լինի, բայց դա կարող է ունենալ քաղաքական այնպիսի հետևանքներ, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի: Այս մասին նշեց  քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

«Խոսքը այսպես կոչված դոմինոյի և ձնագնդի էֆեկտի մասին է: Երբ Մեծ Բրիտանիան իսկապես դուրս գա Եվրոպական Միությունից, և այն երկրներում, որտեղ ԵՄ-ի նկատմամբ հանրային դժգոհությունները մեծ են ու այնտեղ որոշեն հետևել բրիտանական օրինակին, ապա իսկապես Եվրամիության ներսում կսկսվի ճգնաժամ, որը հաղթահարելը կլինի չափազանց բարդ: Առայժմ դուրս գալը վերջնական որոշված չէ, քանի որ հանրաքվեի արդյունքները պարտադիր բնույթ չունեն»,-ասաց Նարեկ Գալստյանն` ընդգծելով, որ ինքնին Մեծ Բրիտանիայի դուրս գալը աղետի չի հանգեցնի ոչ Եվրամիության, ոչ Մեծ Բրիտանիայի համար:

Նրա խոսքով, Մեծ Բրիտանիան ԵՄ-ի համար ունի բավական փոխշահավետ համագործակցության մի տարբերակ: Այն է` Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամակցության շրջանակում ԵՄ-ի հետ կնքի հատուկ պայմանագիր ու մնա Եվրոպական միության ընդհանուր շուկայում՝ առանց անդամակցելու ԵՄ-ին: Կամ էլ ընտրի Շվեյցարիայի տարբերակը և առանձին, անհատական պայմանագրի միջոցով համագործակցի  ԵՄ-ի հետ ու օգտվի Եվրոպական շուկայից:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով, այն ինչ անում է Մեծ Բրիտանիան, դրանով օրինականացնում է փաստացի առկա գործընթացները: Նրա խոսքով, ասել, որ Մեծ Բրիտանիան խորը ինտեգրված է Եվրամիությունում, արմատապես սխալ է:

«Մեծ Բրիտանիան հակված է եղել ԱՄՆ-ի հետ ծավալել ավելի սերտ ռազմավարական դաշնակցային գործընթաց և գրեթե ամեն բնագավառում իր առանձին դիրքորոշումն է ունեցել, որը բնավ համահունչ  չի եղել ԵՄ-ի հետ: Օրինակները բազմաթիվ են, շենգենյան գոտուն չի միացել, միասնական արժույթը չի ընդունել` պահպանելով ֆունտ սթեռլինգի դիրքերը և այլն: Իհարկե, ֆինանսական շուկայում, արժեթղթերի շուկայում տիրող խառնաշփոթը հասկանալի է, չէր կարող անհաղորդ մնալ այդ գործընթացից, բայց կարծում եմ, որ դա ժամանակավոր բնույթ կկրի»,-ասաց Թաթուլ Մանասերյանն` ընդգծելով, որ Մեծ Բրիտանիային էլ որևէ բան չի կարող լինել, այն հզոր կայսրություն է և տնտեսական առումով պահպանում է իր դիրքերը: Նա ֆունտի ու եվրոյի, ինչպես նաև հումքի գների անկումը ժամանակավոր է համարում, և դա չի էլ կապում միայն այս իրողությունների հետ: Ըստ նրա` կան այլ խորքային երևույթներ, եվրոյի ու դոլարի միջև մրցակցությունը լինելու է մշտապես:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տնտեսագետը նշեց, որ Հայաստանի համար որևէ արգելք չկա, մեր երկիրը շարունակում է զարգացնել հարաբերությունները թե Մեծ Բրիտանիայի, թե Եվրամիության, թե Եվրամիության առանձին երկրների հետ:

«Պարզապես արտաքին քաղաքական առումով պետք է նկատի ունենալ, որ լինելով ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը, նոր իրողությունները ստիպում են, որ Մեծ Բրիտանիան ավելի կոնկրետ, հստակ դիրքորոշում որդեգրի, հատկապես երբ սրվում է պայքարը դոլարի և եվրոյի միջև»,-հավելեց նա:

 

Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակը