Պյոտր Պորոշենկոն Դոնբասում կրակոցների տակ է ընկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կրակոցների տակ է ընկել Դոնեցկի ուղղությամբ վարչատարածքային միավորման ուժերի հենակետեր տեսչական այցելության ժամանակ, գրում է ՈՒՆԻԱՆ–ը։
Ուկրաինայի աշխատակազմի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտնել է, որ Զայցեւո, Մայորսկ, Ավդեեւկա, Օպիտնի եւ Վոդյանոյ շրջաններում ականանետից կրակոցներ են հնչել, իսկ Պեսկիի շրջանում հրետակոծություն է եղել։ Լիսենկոն նշել է, որ ընդհանուր առմամբ իրենց դիրքերի ուղղությամբ 130 ական եւ 26 արկ է արձակվել։
Լիսենկոն հայտնել է, որ այդ դիրքերում նախօրեին եղել է Ուկրաինայի նախագահը, որը, չնայած կրակոցներին, տեսչական այց է կատարել մի քանի հենակետեր եւ շփվել զինվորականների հետ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



