Ֆաբրեգաս․ Իտալացիները համառ և փորձառու են
ՍՊՈՐՏԻսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի՝ Իտալիայի հետ խաղից ունեցած ակնկալիքներից։
-Իտալիայի հավաքականի դեմ միշտ բարդ է խաղալ։ Իտալացիները շատ համառ են և փորձառու։ Նրանք ջանք չեն խնայի առաջնությունում հաղթելու համար։ Իտալիայի հետ խաղերում հաղթելու հնարավորությունները 50-50 են։ Հավանաբար, բացառություն էր միայն Եվրո-2012-ի եզրափակիչը, երբ հաղթեցինք 4։0 հաշվով։ Այդ ժամանակ մենք հիանալի խաղացինք և հաճույք ստացանք յուրաքանչյուր րոպեից, ինչը հազվադեպ երևույթ է եզրափակիչ խաղերում,-Ֆաբրեգասի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։
Հավելենք, որ Իտալիա-Իսպանիա հանդիպումը կայանալու է հունիսի 27-ին, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



