Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավարի հետ քննարկել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ քննարկել է ՉԺՀ ղեկավարի հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիային վերաբերող հարցերն ու ԿԺԴՀ ատոմային խնդիրը:
«Մենք քննարկել ենք գլոբալ և տարածաշրջանային ամենասուր խնդիրների հետագա քայլերը՝ միջազգային ահաբեկչության դեմպայքարում համատեղ ջանքերը, Ասիական-խաղաղօվկիանոսյանտարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, Կորեականթերակղզում միջուկային ազատ կարգավիճակի ապահովումը»,- ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միջազգային հարցերում գրեթե նույն դիրքորոշումն ունեն: Նա հավելել է, որ Ռուսաստանը և Չինաստանը շարունակելու են սերտորեն համակարգել քայլերը միջազգային կազմակերպություններում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



