Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայրենասիրության, ուժեղ տղաների, պատերազմի դաշտում գտնվող հոգևորականների մասին է. Սարգիս Գրիգորյանը նկարահանվում է նոր ֆիլմում

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Դերասան Սարգիս Գրիգորյանին, ով տևական ժամանակ է՝ էկրաններին է հաղորդավարի կարգավիճակով, հեռուստադիտողը շուտով կհանդիպի միանգամից մի քանի նախագծերում: Այսօր դերասանը նկարահանվում է 90-ականների արցախյան շարժման մասին պատմող՝ «Երկար վերադարձ» գեղարվեստական ֆիլմում:

«Արդեն նկարահանումների վերջին փուլին ենք հասել: Ֆիլմը ֆրանսիացի մի տղայի մասին է, ով գալիս է Հայաստան ու իր աչքերով տեսնում ամբողջ արհավիրքը: Նրան ֆրանսահայ դերասան է մարմնավորում: Ես սպայի կերպարում եմ, ով այդ ֆրանսիացու հետ գերի է ընկնում… Հայրենասիրության, ուժեղ տղաների, պատերազմի դաշտում գտնվող հոգևորականների մասին է ֆիլմը», - Aysor.am-ին տեղեկացրեց Սարգիս Գրիգորյանը:

Նկարահանվել են նաև Գնել Ուլիխանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Արմեն Պետրոսյանը (Ռեմբո) և այլք: Ռեժիսորն է Շավարշ Վարդանյանը:

Մշտապես իր լուրջ կերպարներով աչքի ընկնող դերասանը հանդես կգա նաև կատակերգական ժանրում: «Կոմեդիա է նկարահանվում, բայց այդ մասին շատ բան չեմ կարող ասել: Խոստանում եմ՝ հնարավորության դեպքում փակագծերը բացել», - նշեց նա:

Սերիալասեր հեռուստադիտողի կողմից սիրված դերասանը «տխուր» չի թողնի նաև նրանց. Կենտրոն հեռուստաընկերության նոր նախագծում հանդես կգա գլխավոր կերպարով:

«Ճիշտն ասած՝ ես այլևս սերիալում նկարահանվելու ցանկություն չունեի, բայց երբ առաջարկը եղավ՝ շատ խնդրեցի, որ լուրջ ու լավ աշխատանք պատրաստենք: Այնպիսի սցենար լինի, որ ոչ թե հնդկական կինո հիշեցնի, այլ՝ համամարդկային իրավիճակ արծարծի: Պրոդյուսերն էլ համակարծիք է ինձ հետ: Բավական լուրջ ենք կպել այս գործին, կարծում եմ՝ հետաքրքիր աշխատանք է լինելու… Ասեմ, որ նկարահանումներն արդեն սկսել ենք: Այս սերիալը բաղկացած կլինի 80 մասից, սցենարը լավ եփվել է, դերասանները սկզբից մինչև վերջ ծանոթ են սերիալի բովանդակությանը», - մանրամասնեց մեր զրուցակիցը: 

Ռեժիսորն է Վահե Սայանը, պրոդյուսերը՝ Էդգար Ավագյանը: Դերասանական կազմում ընդգրկված են նաև Սամվել Սարգսյանը, Վահագն Գալստյանը, Գնել Սարգսյանը, Կարեն Մկրտչյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Սամվել Փիլոյանը, Արշավիր Փանոսյանը, Սոֆի Դևոյանը, Անժելա Սարգսյանը և ուրիշներ:

«Ես բժշկի եմ մարմնավորում, ով ճանաչված, հեղինակություն ունեցող ընտանիքից է: Իր իսկ գեների պատճառով «կրակն» է ընկնում, շատ դժվարությունների միջով է անցնում, բայց իր տեսակը չի կորցնում: Պայքարում է հանուն ճշմարտության, հանուն սիրո, հանուն ապագա երեխայի… Սիրային շատ եռանկյունիներ կան սերիալում», - ընդգծեց Սարգիս Գրիգորյանը:

Հաջորդ տարվանից դերասանը որոշել է նաև որպես ֆիլմերի պրոդյուսեր հանդես գալ. այդկերպ՝ և՛ օգտակար կլինի, և՛ անձամբ կընտրի այն ֆիլմերը, որոնցում ցանկանում է նկարահանվել. «Ես դերասան եմ ու ցանկություն ունեմ հնարավորության սահմանում ֆինանսավորել նաև հետաքրքիր ֆիլմերը: Տեսնենք՝ ինչ կլինի», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ս. Գրիգորյանը:

Նելլի Մարգարյան

 

ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ